Главная » 2011 » Ապրիլ » 12
Ալիկ Սարգսյանի և Ներսես Նազարյանի հարաբերությունները լարվել են


ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ոստիկանության Երևանի վարչության պետ Ներսես Նազարյանի հարաբերությունները վերջին օրերին կտրուկ սրվել են այն աստիճան, որ ՀՀ ոստիկանապետը սկսել է այդ մասին ակնարկել հրապարակային:

Անցած հանգստյան օրերին ոստիկանության ղեկավարության և լրագրողների մասնակցությամբ Ծաղկաձորում կազմակերպված քննարկման ժամանակ Ալիկ Սարգսյանը խոսել է իր ենթականերից մեկի մասին, որը «ասուլիսներում իր իրավասություններին չվերաբերող հայտարարություններ է անում»: Չնայած նա հրաժարվել է այդ ենթակայի անունն ասելուց, բայց հարցուփորձերից հետո ակնհայտ է դարձել, որ քննադատությունն ուղղված է Երևանի ոստիկանապետին:

Դիտել են: 354 |  Ամսաթիվ: 12.04.2011 | կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) |Մանրամասն

Քրեական «ավտարիտետի» բարեկամի դատը հետաձգվեց


Քրեական աշխարհի հեղինակություն, Նորագյուղցի Ավետի ազգական, «Արցախբանկի» աշխատակից Կարեն Խաչատրյանի դատավարությունը հետաձգվեց: Նախորդ նիստում Խաչատրյանը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդել էր կիրառել դատաքննության արագացված կարգ: Սակայն դատավոր Լեւոն Ավետիսյանը, ընդունելով մեղադրող-դատախազ Արթուր Սեփոյանի առարկությունը, ամբաստանյալի միջնորդությունը մերժել էր:Հիշեցնենք՝ այս տարվա հունվարի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Բաղրամյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկում Կարեն Խաչատրյանը «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել հանդիպակաց երթեւեկելի մաս, վրաերթի ենթարկել նկարիչ, 37-ամյա Դավիթ Կարապետյանին (Կարեյան), ապա հարվածել է «Daewoo» մակնիշի տաքսի մեքենային, որն էլ իր հերթին բախվել էր «Wolksvagen Passat» մակնիշի ավտոմեքենային:
Դիտել են: 416 |  Ամսաթիվ: 12.04.2011 | կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) |Մանրամասն

NEWS.am-ի տեղեկություններով, այսօր



Դիտել են: 316 |  Ամսաթիվ: 12.04.2011 | կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) |Մանրամասն