Главная » 2011 » Մարտ » 6 » www.lex.am Ճանաչենք մեր դատավորներին
14:55
www.lex.am Ճանաչենք մեր դատավորներին


2011 թվականի հունվարի 21-ին ՀՀ արդարադատության խորհուրդը թվով չորս կարգապահական վարույթներ էր հարուցել որոնք վերաբերվում էին ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Լևոն Արազյանին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Սարիբեկ Արամյանին և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ՝ Աստղիկ Խառատյանին, Նախշուն Տավարացյանին, Դանիել Խաչատրյանին:

Լևոն Արազյանի գործով փաստերը հանգում էին նրան, որ դատավորը բավարարելով մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը նշել է՝ «... հաշվի առնելով, որ Մնաց Հակոբյանի կատարած հանցանքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար օրենքով նախատեսված է մեկ տարուց ավելի ժամկետով ազատազրկում, նաև այն, որ հանցագործությունը կատարելուց հետո նա դիմել է փախուստի և միայն բերման է ենթարկվել իրավապահ մարմինների կողմից, դատարանը գտնում է, որ միջնորդությունը պետք է բավարարել և մեղադրյալ Մնաց Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոցը ընտրել կալանքը»: Ինչևէ դատավորը իր բացատրություններում անկեղծացել է, որ տեղյակ չի եղել անմեղության կանխավարկած ինստիտուտին ասելով. «Ընդունում եմ արված այն դիտողությունը, որ դատավորն արդարադատություն իրականացնելիս չպետք է ելնի այն համոզմունքից, որ մեղադրյալը կատարել է հանցագործություն: Այդ հարցի կապակցությամբ իր իրավական դիրքորոշումն է արտահայտել նաև Արդարադատության խորհուրդը 05.11.2010 թվականի ԱԽ-19-Ո-20 որոշմամբ: Սակայն անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ վերը նշված որոշման վերաբերյալ տեղեկացված չեմ եղել»: Ասել կուզի առանց մեկնաբանության: Արդարադատության խորհուրդը դատավոր Լ. Արազյանին հայտարարել է նախազգուշացում:

Սարիբեկ Արամյանի գործով հարուցվել է երկու կարգապահական վարույթներ: Առաջինը գրեթե նման է Լ. Արազյանի գործին: Նույնանման փաստական հանգամանքներում Ս. Արամյանը իր որոշման մեջ նշել է՝ «... նկատի ունենալով, որ Արման Գառնիկի Պողոսյանը ... կրկին անգամ կատարել է ծանր հանցագործություն ... ուստի միջնորդությունը բավարարել:»: Ի տարբերություն դատավոր Արազյանի, դատավորը Արամյանը նշել է, որ այդ որոշման մեջ թույլ է տրվել վրիպակ և որ նա քաջ տեղյակ է անմեղության կանխավարկած ինստիտուտին: Այս գործով ևս Արդարադատության խորհուրդը դատավոր Ս. Արամյանին հայտարարել է նախազգուշացում:

Մյուս գործով, դատավոր Ս. Արամյանը չի պահպանել անձին դատական նիստի վերաբերյալ պատշաճ ծանուցելու դատարանի պարտականությունը, որով խախտվել է այդ անձի դատական պաշտպանության իրավունքը: Դատավորը չի համաձայնվել կարգապահական հանձնաժողովի փաստարկների հետ և ներկայացրել է բովանդակալից բացատրություն: Այնուամենայնիվ, Արդարադատության խորհուրդը այս գործով ևս դատավոր Ս. Արամյանին հայտարարել է նախազգուշացում:

Դատավորներ՝ Աստղիկ Խառատյանի, Նախշուն Տավարացյանի և Դանիել Խաչատրյանի գործերով փաստական հանգամանքները շարունակությունն են դատավոր Ս. Արամյանի կողմից քննված (առանց ծանուցման) գործի: Այս առումով դատավոր Ս. Արամյանի վճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան (դատավորներ՝ Ա. Խառատյան, Ն. Տավարացյան, Դ. Խաչատրյան), այն հիմքով, որ չի պահպանվել ծանուցման պարտականությունը, որը բերել է նրան, որ խախտվել է դատական պաշտպանության իրավունքն և այլն, սակայն վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը: Այս գործով ևս Արդարադատության խորհուրդը դատավորներ Ա. Խառատյանին, Ն. Տավարացյանին և Դ. Խաչատրյանին հայտարարել է նախազգուշացում:

Այս բոլոր գործերին կարող եք ծանոթանալ ՀՀ պաշտոնական տեղակագրի 16.02.2011 թվականի թիվ 9 (812) համարում:
Просмотров: 351 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail