18:31 Քրեական «ավտարիտետի» բարեկամի դատը հետաձգվեց | |
![]() 9 հոգի՝ Արվեստագետ Կարեյանը, տաքսու վարորդն ու ուղեւորները տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Սակայն վրաերթի ենթարկված նկարիչը «Արմենիա» բժշկական կենտրոնում ստացած վնասվածքներից մահացել էր: [ ?] Ինչպես դեպքի վայրից հաղորդել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջադեպից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի եւ պարեկապահակային ծառայության աշխատակիցները Նորագյուղցի Ավետի բարեկամ Խաչատրյանին մի կերպ են ազատել բորբոքված բազմության ձեռքից: Իսկ բուժկենտրոնում պարզվել էր, որ վերջինս մեքենան վարել է անսթափ վիճակում: ![]() ![]() ![]() Այսօրվա նիստում նախատեսված էր, որ մեղադրողՍեփոյանը պետք է հրապարակեր մեղադրական ճառը: Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մահ: Նրան, իբրեւ առավելագույն պատիժ, սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում, սակայն այժմ ամբաստանյալն ազատության մեջ է: Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին որոշումը: Դատական նիստը կշարունակվի ապրիլի 29-ին: Հետաձգման պատճառն ամբաստանյալ Խաչատրյանի միջնորդությունն էր: Նա հրաժարվել է նախաքննության եւ դատաքննության ընթացքում իր շահերը պաշտպանած Գրիգոր Քալաշյանի ծառայություններից, ու որպեսզի նոր պաշտպանը կարողանա գործի նյութերին ծանոթանալ, Խաչատրյանը դատարանից 7-10 օր ժամանակ խնդրեց: Իսկ Գրիգոր Քալաշյանը, չնայած դատարանի շենքի մոտ էր, նիստին չէր ներկայացել: Այնուամենայնիվ, դատավորը սա անհարգալից վերաբերմունք չհամարեց, թեեւ նկատեց, որ պաշտպանը նիստին ներկա լինել ուղղակի պարտավոր էր: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի www.hetq.am Արարատ Դավթյան | |
|
Всего комментариев: 0 | |
Հայաստանի պատմության միջազգային իրավական ակնարկ |
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ և ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ |
Աշխատանքային իրավական վեճերի վերաբերյալ ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումների խնդրահարույց բնույթը |