21:43 Հրդեհի հետևանքով երեխաներ են մահացել | |
Փետրվարի 28-ին` ժամը 15.00-ին Վանաձորի Չերկաս փողոցի 2-րդ շենքի 17
բնակարանում հրդեհ է բռնկվել: 4 և 2 տարեկան Ալեքս և Անահիտ
Քարադարյաններին տանը մենակ քնած թողնելով` ծնողները դուրս են եկել տնից:
Շքամուտքում ծուխ նկատելով` հարևանները սկսել են թակել դուռը: Տեսնելով, որ դուռը բացող չկա` անմիջապես ահազանգել են հրշեջ ծառայություն և փորձել գտնել երեխաների ծնողներին: Հայրը, դուռը ջարդելով, երեխաներին դուրս է բերել տնից: Բայց հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին նրանք մահացել են: Ըստ նախնական վարկածի` երեխաները խեղդամահ են եղել հրդեհից առաջացած ծխից: Իսկ հրդեհը էլեկտրական սալօջախից է բռնկվել: Հարևանների տեղեկացմամբ` բնակարանը գազիֆիկացված չէր: Տաքացվում էր էլեկտրական սալօջախով և փայտի վառարանով: Իսկ դեպքի վայրի զննության ժամանակ, ինչպես Լոռու մարզի քննչական վարչության քննիչ Մհեր Հարությունյանն է փոխանցում, փայտի վառարանը վառած չի եղել: Երեխաների մարմնի վրա էլ այրվածքի հետքեր չեն հաայտնաբերվել: Կատարվում է նախաքննություն: | |
|
Всего комментариев: 0 | |
Հայաստանի պատմության միջազգային իրավական ակնարկ |
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ և ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ |
Աշխատանքային իրավական վեճերի վերաբերյալ ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումների խնդրահարույց բնույթը |