Վրաստանում բացահայտվել է 17 տարի առաջ կատարված հայկական ընտանիքի սպանությունը


Վրաստանի իրավապահ մարմինները բացահայտել են հայկական ընտանիքի սպանությունը, որը կատարվել է 17 տարի առաջ:

Ինչպես հաղորդում է «Նովոստի Գռուզիան»` վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, ՆԳՆ հատուկ օպերատիվ վարչության եւ երկրի գլխավոր դատախազության հակակոռուպցիոն դեպարտամենտի աշխատակիցները բացահայտել են 17 տարի առաջ կատարված հանցագործությունը, ձերբակալելով երեք մարդու:


Դիտել են: 642 |  Ամսաթիվ: 15.09.2011 | կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) |Մանրամասն

Ավազակային հարձակում Երեւանում. Ծեծել եւ կողոպտել են Մալաթիա- Սեբաստիայի նախկին թաղապետին


Այսօր` հուլիսի 2-ի առավոտյան ավազակային հարձակում է տեղի ունեցել Երեւան քաղաքում:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում երեք անձ` զինված եւ դիմակավորված, ներս են մտել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Նոյ թաղամասի 72 տուն եւ զենքի սպառնալիքի տակ ավազակային հարձակման ենթարկել տանտերերին:

Այդ պահին տանը եղել են 4 հոգի` տանտերը, երկու որդիները եւ կինը: Դեպքի վայրում հավաքվքածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ նշված տունը պատկանում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանին:

Դիտել են: 695 |  Ամսաթիվ: 02.07.2011 | կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) |Մանրամասն

«Եռաբլուր» պանթեոնում ինքնասպան է եղել ոստիկանության օպերլիազորը (ֆոտո)


Երեւանում այսօր` հունիսի 25-ի առավոտյան «Եռաբլուր» պանթեոնում դիակ է հայտնաբերվել:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:25-ի սահմաններում, անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Մալաթիայի բաժին եւ հայտնել, որ «Եռաբլուր» պանթեոնի մոտ տղամարդու դիակ կա:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ, գնդապետ Լեւոն Յազիչյանը, օպերգծով տեղակալ Գրիգոր Կարապետյանը, քննիչներն ու փորձագետը:

Դիտել են: 599 |  Ամսաթիվ: 25.06.2011 | կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) |Մանրամասն

Հայաստանի թիվ 1 նարկոբարոնը ձերբակալված է


«Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցներին օրերս հաջողվել է հայտնաբերել և կալանավորել թմրամիջոցներ օգտագործողների և վաճառողների մեծ խումբ։ 

Ըստ հավաստի տեղեկությունների՝ ձերբակալվածների մեջ է վերջին տասը տարվա ընթացքում թմրադեղերի ամենամեծ խմբաքանակն ու տեսականին Հայաստան ներկրող Վաչագան Ազիզյանը` Գնդի Վաչոն, որը վերջին յոթ տարիներին գրեթե անձեռնմխելի է եղել` վայելելով մի շարք պաշտոնյաների հովանավորությունը։


Դիտել են: 524 |  Ամսաթիվ: 10.06.2011 | կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) |Մանրամասն

Դատախազը հաստատել է. Սերոբ Տեր-Պողոսյանը զբաղվել է մանկապղծությամբ և համասեռամոլությամբ


ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության վարույթում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Ս.Գ. Տեր-Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության Ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Դիտել են: 565 |  Ամսաթիվ: 09.06.2011 | կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) |Մանրամասն

«Պզո»-ին հնարավոր է ազատազրկեն ծիծաղելի պատժաժամկետով` «մինչեւ 37 ամսով»


ԱՄՆ Մանհեթենի դաշնային դատարանում հունիսի 7-ին 47-ամյա հայազգի քրեական հեղինակություն, «Պզո» մականունով «օրենքով գող» Արմեն Ղազարյանը, ըստ PrimeCrime պարբերականի, գործարք է կնքել մեղադրող կողմի հետ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բժշկական ապահովագրության ոլորտում խարդախության մեջ մեղադրվող Արմեն Ղազարյանին ցմահ բանտարկություն է սպառնում։
Դիտել են: 541 |  Ամսաթիվ: 09.06.2011 | կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) |Մանրամասն

Հրապարակվել է Հիտլերի առաջին նամակը` հրեաների ոչնչացման ծրագրի մասին


Հունիսի 7-ին Նյու Յորքում հրապարակվել է Ադոլֆ Հիտլերի նամակը, որում նա առաջին անգամ հիշատակում է հրեաների ոչնչացման իր ծրագրի մասին, հաղորդում է Associated Press-ը։ Հիտլերն այս նամակը գրել է 1919 թվականին գրամեքենայով եւ դրա վրա դրել իր ստորագրությունը։ Նամակի մեջ ապագա ֆյուրերը գրում է «ուժեղ կառավարություն» ստեղծելու անհրաժեշտության մասին, որը կօգնի վերացնել այն «վտանգը», որն իրենցից ներկայացնում են հրեաները։ Մասնավորապես, նախատեսվում էր օրենք սահմանել «այլազգիների մասին»։ Վերջնական նպատակը, Հիտլերի կարծիքով, պետք է լիներ հրեաների վտարումը Գերմանիայից։ 
Դիտել են: 523 |  Ամսաթիվ: 08.06.2011 | կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) |Մանրամասն

Թամամյանի գործով կալանավորված նախկին փոխոստիկանապետի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգվել է


Երեւանում այսօր` հունիսի 8-ին Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից «Երեւան կենտրոն» ՔԿՀ է տեղափոխվել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպեր գծով նախկին տեղակալ Արմեն Պողոսյանը:

Ինչպես դատարանից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմեն Պողոսյանը մեղադրվում է Հովհաննես Թամամյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Դիտել են: 493 |  Ամսաթիվ: 08.06.2011 | կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) |Մանրամասն

Ոստիկանները ձերբակալել են «Հիտլերին»


Ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները երեք երիտասարդների բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` հունիսի 8-ին ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ եւ ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելով, Հրազդանի բաժին բերման են ենթարկել Ծաղկաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Ստյոպ Հակոբյանին, Հրազդան քաղաքի բնակիչ 40-ամյա Արսեն Պողոսյանին (մականունը «Հիտլեր») եւ Հրազդանի բնակիչ 39-ամյա Արմեն Յուզբաշյանը:

Դիտել են: 502 |  Ամսաթիվ: 08.06.2011 | կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) |Մանրամասն

Մահվան ելքով գործերը մշտապես հսկվում են



Հարցազրույց ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի հետ
 
Պարոն Կոստանյան, դուք շարունակում եք պաշտոնավորել որպես կառավարության նեկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Արդյոք համատեղելի են դատախազական աշխատանքն ու Եվրոպական դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալը: Սրանք տարբեր ոլորտներ չե՞ն:
 
Չեմ կարծում: Մարդու իրավունքների դատարանում ներկայացուցիչն ո՞վ է` դա պետության փաստաբանն է, պաշտպանն է ընդդեմ երկրի ներկայացրած հայցերով: Հետևաբար, սկսած այն պահից, երբ որևէ  գործընթաց է տեղի ունենում մարդու իրավունքներին առնչվող` դա ուղղակիորեն իր հետևանքում ունենալու է հնարավոր քննարկում Եվրոպական դատարանում: Եվ այդ տեսանկյունից, ես, որպես դատախազ, ցանկացած գործի հարուցման պահից սկսած արդեն իմ մտքում ունեմ հնարավոր քննարկումը Եվրոպական դատարանում, և դրա համար գործերի քննությունը իրավունքի, օբյեկտիվության տեսակետից արդեն դիտարկում եմ Եվրոպական դատարանում քննության համատեքստում, և դա իրականում շատ ավելի ողջամիտ է:
Դիտել են: 537 |  Ամսաթիվ: 07.06.2011 | կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) |Մանրամասն

1 2 3 »