
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ոստիկանության Երևանի վարչության պետ Ներսես Նազարյանի հարաբերությունները վերջին օրերին կտրուկ սրվել են այն աստիճան, որ ՀՀ ոստիկանապետը սկսել է այդ մասին ակնարկել հրապարակային:
Անցած հանգստյան օրերին ոստիկանության ղեկավարության և լրագրողների մասնակցությամբ Ծաղկաձորում կազմակերպված քննարկման ժամանակ Ալիկ Սարգսյանը խոսել է իր ենթականերից մեկի մասին, որը «ասուլիսներում իր իրավասություններին չվերաբերող հայտարարություններ է անում»: Չնայած նա հրաժարվել է այդ ենթակայի անունն ասելուց, բայց հարցուփորձերից հետո ակնհայտ է դարձել, որ քննադատությունն ուղղված է Երևանի ոստիկանապետին:
[ ?]Սարգսյանն ասել է, որ իրականությանը չի համապատասխանում մեկ շաբաթ առաջ ասուլիսում Ներսես Նազարյանի հնչեցրած այն պնդումը, թե Ազատության հրապարակի հետ կապված գործողություններում ոստիկանությանը գործել է իր` Երևանի ոստիկանապետի որոշումների հիման վրա: Նազարյանն այդ կերպ ընդգծել էր ոստիկանության համակարգում իր ունեցած դիրքը, ինչն էլ փորձել է հերքել Սարգսյանը` պնդելով, որ նման կարևոր հարցերում որոշումները կայացնում է ինքը:
www.hzh.am