Главная » 2011 » Հունիս » 8 » Ոստիկանները ձերբակալել են «Հիտլերին»
17:48
Ոստիկանները ձերբակալել են «Հիտլերին»

Ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները երեք երիտասարդների բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` հունիսի 8-ին ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ եւ ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելով, Հրազդանի բաժին բերման են ենթարկել Ծաղկաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Ստյոպ Հակոբյանին, Հրազդան քաղաքի բնակիչ 40-ամյա Արսեն Պողոսյանին (մականունը «Հիտլեր») եւ Հրազդանի բնակիչ 39-ամյա Արմեն Յուզբաշյանը:

Նրանց բերման են ենթարկել Հրազդանի «Սթար» սուպերմարկետի մոտից: Ստյոպ Հակոբյանի վարած «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայից ոստիկանները հայտնաբերել են հակատանկային նռնականետ, որը տեղափոխվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Բոլոր երեք անձինք ձերբակալված են: Ոստիկանության Հրազդանի բաժնում հանգամանքները պարզվում են: Զենքը պատկանել է Արմեն Յուզբաշյանին:

www.news.am
Просмотров: 503 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail