|
|
Հունիսի 7-ին Նյու Յորքում հրապարակվել է Ադոլֆ Հիտլերի նամակը, որում նա առաջին անգամ հիշատակում է հրեաների ոչնչացման իր ծրագրի մասին, հաղորդում է Associated Press-ը։ Հիտլերն այս նամակը գրել է 1919 թվականին գրամեքենայով եւ դրա վրա դրել իր ստորագրությունը։ Նամակի մեջ ապագա ֆյուրերը գրում է «ուժեղ կառավարություն» ստեղծելու անհրաժեշտության մասին, որը կօգնի վերացնել այն «վտանգը», որն իրենցից ներկայացնում են հրեաները։ Մասնավորապես, նախատեսվում էր օրենք սահմանել «այլազգիների մասին»։ Վերջնական նպատակը, Հիտլերի կարծիքով, պետք է լիներ հրեաների վտարումը Գերմանիայից։ Դիտել են: 570 | Ամսաթիվ: 08.06.2011
| կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) | Մանրամասն |
|
|
|
|

Երեւանում այսօր` հունիսի 8-ին Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից «Երեւան կենտրոն» ՔԿՀ է տեղափոխվել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպեր գծով նախկին տեղակալ Արմեն Պողոսյանը: Ինչպես դատարանից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմեն Պողոսյանը մեղադրվում է Հովհաննես Թամամյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Դիտել են: 537 | Ամսաթիվ: 08.06.2011
| կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) | Մանրամասն |
|
|
|
|

Ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները երեք երիտասարդների բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին: Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` հունիսի 8-ին ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ եւ ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելով, Հրազդանի բաժին բերման են ենթարկել Ծաղկաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Ստյոպ Հակոբյանին, Հրազդան քաղաքի բնակիչ 40-ամյա Արսեն Պողոսյանին (մականունը «Հիտլեր») եւ Հրազդանի բնակիչ 39-ամյա Արմեն Յուզբաշյանը: Դիտել են: 553 | Ամսաթիվ: 08.06.2011
| կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) | Մանրամասն |
|
|
|