
Իրավունք»-ը բամբասանք խորագրի ներքո գրում է. «Շարունակվում են վատթարանալ ոստիկանություն-դատախազություն փոխհարաբերությունները, քանի որ ՀՀ գլխավոր դատախազությունը մտադիր է մինչեւ վերջին «խազը» քանդուքարափ անել ՀՀ ոստիկանության նախկին ՔՀՎ պետ Հովհաննես Թամամյանի հորով-մորով արած գործերը, որը, ինչ խոսք, Թամամը ինքն իրենով չէր կարող «մարսած» լինել: Ըստ պտտվող լուրերի` ոստիկանության առանց այդ էլ անառողջ մթնոլորտում այժմ նոր կրքեր են եռում, քանի որ ՀՀ ոստիկանության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀ գլխավոր դատախազության «շորշոփից» խորը տագնապի մեջ են, քանի որ նրանք իրար մեջ տրտնջում ու սրտնեղում են, թե «Ով ուտի, ով գնա»…
[ ?]Ի դեպ, պտտվող մեկ այլ լուրի համաձայն էլ ՀՀ ոստիկանությունում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ինչպես կարելի էր ժամանակին ոստիկանությունից հեռացված կապիտանին, որն օրեր առաջ որոշել էր բանկ «կտրել», եւ որի ենթակայության տակ աշխատում էին երկու փոխգնդապետ, այդ կենսագրությունով հանդերձ նորից ոստիկանություն բերել եւ պատվավոր տեղ բացել նրա համար: Այնպես, որ ինչպիսի բարելավում էլ որ լինի, դժվար թե այն ոստիկանության ռեյտինգը բարձրացնի, քանի որ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռ իր վերջնական խոսքը չի ասել…»:
www.news.am