Главная » 2011 » Հունիս » 7 » Ադրբեջանում արգելել են երեխաներին անվանակոչել Անդրանիկ, Հիտլեր կամ Ստալին
17:32
Ադրբեջանում արգելել են երեխաներին անվանակոչել Անդրանիկ, Հիտլեր կամ Ստալին

Ադրբեջանում ուժի մեջ են մտնում նոր սկզբունքներ, որոնք կիրառվելու են երեխաներին անուն դնելիս: Արգելված անունների շարքում են նաեւ հայկական անունները:

Ադրբեջանի խոհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Նիզամի Ջաֆարովը Trend-ին հայտնել է, որ կարգելվի նույն անվան մի քանի ձեւերի կիրառումը, կարգելվի նաեւ 2 տառից բաղկացած անունները, նաեւ երեք անունների միացությունից կազմված անունները:

«Կարգելվեն շատ հին անունները, փոխառնված անունները, ինչպիսիք են օրինակ Վերա կամ Զառա, կամ օկուպանտների անունները (Անդրանիկ, Հիտլեր, Ստալին)»,- հայտարարել է Ջաֆարովը: Սպասվում է, որ մոտ ժամանակներս Ադրբեջանի արդարադատության նախարարությունը խորհրդարանին կներկայացնի անուններին ու ազանուններին վերաբերող փաստաթուղթ:

«Իհարկե, հնարավոր է նաեւ, որ արգելված անունների շարքում հայտնվի նաեւ գեղեցիկ որեւէ անուն: Նման դեպքում այդ անունը երեխային կարող է տրվել Գիտությունների ակադեմիայի հատուկ հանձնաժովի որոշմամբ»,- ասել է խորհրդարանական հանձնաժողովի նախագահը:

www,news.am
Просмотров: 343 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail