Главная » 2011 » Հունիս » 07
Մահվան ելքով գործերը մշտապես հսկվում են



Հարցազրույց ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի հետ
 
Պարոն Կոստանյան, դուք շարունակում եք պաշտոնավորել որպես կառավարության նեկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Արդյոք համատեղելի են դատախազական աշխատանքն ու Եվրոպական դատարանում որպես ներկայացուցիչ հանդես գալը: Սրանք տարբեր ոլորտներ չե՞ն:
 
Չեմ կարծում: Մարդու իրավունքների դատարանում ներկայացուցիչն ո՞վ է` դա պետության փաստաբանն է, պաշտպանն է ընդդեմ երկրի ներկայացրած հայցերով: Հետևաբար, սկսած այն պահից, երբ որևէ  գործընթաց է տեղի ունենում մարդու իրավունքներին առնչվող` դա ուղղակիորեն իր հետևանքում ունենալու է հնարավոր քննարկում Եվրոպական դատարանում: Եվ այդ տեսանկյունից, ես, որպես դատախազ, ցանկացած գործի հարուցման պահից սկսած արդեն իմ մտքում ունեմ հնարավոր քննարկումը Եվրոպական դատարանում, և դրա համար գործերի քննությունը իրավունքի, օբյեկտիվության տեսակետից արդեն դիտարկում եմ Եվրոպական դատարանում քննության համատեքստում, և դա իրականում շատ ավելի ողջամիտ է:
Դիտել են: 581 |  Ամսաթիվ: 07.06.2011 | կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) |Մանրամասն

Ադրբեջանում արգելել են երեխաներին անվանակոչել Անդրանիկ, Հիտլեր կամ Ստալին


Ադրբեջանում ուժի մեջ են մտնում նոր սկզբունքներ, որոնք կիրառվելու են երեխաներին անուն դնելիս: Արգելված անունների շարքում են նաեւ հայկական անունները:

Ադրբեջանի խոհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Նիզամի Ջաֆարովը Trend-ին հայտնել է, որ կարգելվի նույն անվան մի քանի ձեւերի կիրառումը, կարգելվի նաեւ 2 տառից բաղկացած անունները, նաեւ երեք անունների միացությունից կազմված անունները:

Դիտել են: 343 |  Ամսաթիվ: 07.06.2011 | կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) |Մանրամասն

Հայերն ու ռուսները ծեծկռտուք են արել ճանապարհի փոսի պատճառով


Շաբաթ` հունիսի 4-ին Ռուսաստանի Յարոսլավլի շրջանի Ձերժինսկի շրջանի Նորսկոե գյուղում հայերի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», երիտասարդների խումբը ճանապարհին մեքենայով ընկել է փոսը: Մեքենան վթարվել է: «Դուրս գալով մեքենայից` երիտասարդները որոշեցին, որ իրենց դժբախտության մեջ մեղավոր է մերձակայքում տուն կառուցող հայը եւ կռիվ են սկսել նրա հետ: Տանտերն ու նրա ընկերներն ավելի ուժեղ են եղել: Ավտոսիրողները կանչել են իրենց ընկերներին եւ իսկական ճակատամարտ է սկսվել»,- նշել է ոստիկանության ներկայացուցիչը եւ հայտնել, որ փաստի առիթով երեք մարդ է ձերբակալվել:

Վնասվել են տան պատուհաններն ու երկու մեքենա:

www.news.am
Դիտել են: 325 |  Ամսաթիվ: 07.06.2011 | կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) |Մանրամասն