Главная » Файлы » Мои файлы

Քննադատում են Վճռաբեկ դատարանի գործունեությունը
12.03.2011, 20:35

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը, ինչպես նաև Ժառանգություն խմբակցության ներկայացուցիչները մեղադրում են Վճռաբեկ դատարանի քրեական պալատին ռեսուրսների բացակայության պատրվակով իրենց պարտականությունները չկատարելու մեջ։

Մարտի 10-ին կայացած ԵԱՀԿ-ի կողմից հրավիրված «Հայաստանում դատավարությունների դիտարկում» զեկույց. Մեկ տարի անց» թեմայով քննարկմանը ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը ներկայացրեց զեկույց, որտեղ խոսվում էր անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի մասին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում։

Մասնավորապես նա նշեց մի քանի նախադեպեր, երբ իրենք Վճռաբեկ դատարանի կողմից Մարդու իրավունքենրի եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից բխող և դրան համապատասխանող դատական ակտեր են մշակել, որոնցում ամրագրված իրավական դիրքորոշումները հիմնված են մարդու իրավունքենրի միջազգային չափանիշների վրա և լրացնում են գործող օրենսդրության մեջ առկա բացերը։

Ավետիսյանը նաև նշեց, որ անցկացվել են դասընթացներ անձի իրավունքենրի Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների հիման վրա, ինչպես նաև օրենքի ակնհայտ խախտումներ թույլ տված դատավորները ենթարկվել են կարգապահական   պատասխանատվության:

ՀՀ ԱԺ ժառանգություն խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը www.hra.am -ին հայտնեց, որ զեկույցը լսելով իր մոտ կարծիք առաջացավ, թե Ավետիսյանը Հայաստանի մասին չի խոսում։

«Առաջին ատյանի դատարանների ու դատավորների թիվը բավականին մեծ է ու հասկանալի է, որ դժվար է այդ վատ ու հակաօրինական ավանդույթները փոխել, բայց եթե մենք խոսում ենք Վճռաբեկ դատարանի և նրա դերակատարությունների մասին, այստեղ դժվար է պատկերացնել, թե որն է խոչընդոտը, որ Վճռաբեկ դատարանը դառնա այս հարցում առաջինը, և բոլոր այն զանգվածային անարդար, անօրինական, հակաիրավական դատական վճիռները դարձնի քննարկաման առարկա ու ինչ-որ ձևով ազդի իրավիճակի վրա»,- ասում է Ալավերդյանը, ով համոզված է, որ Հայաստանի իրավական առումով ոչ կայացված լինելու մեղքի «առյուծի բաժինը» ընկնում է Վճռաբեկ դատարանի վրա։

Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը նշեց այլ նախադեպեր, որոնք ընդհանրապես Վճռաբեկ դատարանի ուշադրությանը չեն արժանացել։ Օրինակ Գևորգ Հայրապետյանի դատավարությունը, ում 12 տարով դատապարտել են, քանի որ,  համաձայն մեղադարանքի, վաղ 90-ականների իր արխիվը, եթե նա փոխանցեր քրեական գործում գոյություն չունեցող անձին, ապա վնաս կհասցներ ՀՀ միջազգային հեղինակությանը։

Ավետիսյանը այդ դեպքերը որակեց որպես մասնավոր օրինակներ՝ ասելով, որ իրենք իրականում կարողանում են Հայաստանում ապահովել իրավական դիրքորոշումներ՝ չսպասելով նոր քրեական դատավարության օրենսգրքի ստեծմանը։

«Եթե մեր երկիրը ստանձնել է միջազգային պարտավորություններ, ապա նրանք այդ իրավունքները պետք է ստանան այսօր»,- ասում է Ավետիսյանը, ով արդեն իսկ դրական է համարում, որ տարվա մեջ ՀՀ դատարաններում քննվող մոտ 20000 քրեական գործերից միայն 3 տոկոսն է Վճռաբեկ դատարան հասնում։

Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը նշեց, որ կարծես թե ամեն ինչ շատ լավ է ըստ զեկույցի, բայց նա ևս համոզված է, որ սայլը տեղից չի շարժվում, և ներկայացրած նախադեպային որոշումներն էլ իրականում կայացվում են այն ժամանակ, երբ արդեն անիմաստ են։

«Ասում եք որ ռեսուրս չունենք, որպեսզի մնացած գործերով նույնպես նույն վերաբերմունքը ցուցաբերենք, բայց եթե ռեսուրս չունենք, այն գործերը որ չեք ընդունում որպես վարույթ մարդիկ մնում են անպաշտպան»,- զայրանում է Սահակյանը։

Փաստաբանը չի հասկանում նաև, թե ինչպես առաջին ատյանի դատավոր Սիսակյանը, հաշվի չառնելով Վճռաբեկ դատարանի կողմից կայացած նախադեպային որոշումները, իրեն իրավունք է վերապահում գրելու, որ.

«Փաստաբանները, - նկատի ունենալով ինձ, Լուսինե Սահակյանին և Երվանդ Վարոսյանին, որ մենք մեջբերում ենք ոմն Մինասյանի նախադեպ , այդ դատավորի համար ոմն է , դիմում ենք Վճռաբեկ դատարան, Վճռաբեկ դատարանը չի ընդունում բողոքը , քանի կոպեկ արժե մեզ՝ փաստաբաններիս համար Մինասյանի նախադեպը՝ զրո»,- ասում է Ավետիսյանը։

Նա համոզված է, որ օրինախախտ դատավորներին «խրցով» պետք է ենթարկել պատասխանատվության։

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am

Категория: Мои файлы | Добавил: norikyan
Просмотров: 317 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail