21:20 www.lex.am Սեմինար-քննարկում «Կոնգրես» հյուրանոցում | |
![]() 2011 թվականի փետրվարի 28-ին «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում տեղի ունեցավ ՀՀ վարչական արդարադատության որոշ հիմնախնդիրների, օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ կազմված զեկույցի նախնական տարբերակի քննարկումները: Սեմինարին մասնակցում էին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահը, դատական դեպարտամենտի ներկայացուցիչները, իրավապաշտպաններ, փաստաբաններ և այլ անձինք: Սեմինարին մասնակցում էր նաև փաստաբան Գևորգ Գյոզալյանը: Նախնական զեկույցը հիմնականում վերաբերվում էր 2009 թվականի հուլիս ամսից մինչև 2010 թվականի օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածում Վարչական դատարանի մոնիթորինգին: Սեմինարի ընթացքում ելույթով հանդես եկան ինչպես մոնիթորինգ իրականացրած անձինք, այնպես էլ վարչական վերաքննիչ դատարանի նախագահը, փաստաբաններ՝ Գևորգ Գյոզալյանը, Հրայր Ղուկասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և այլոք: Սեմինարի վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց հնչեցված մտքերը ամփոփել և զետեղել հիմնական զեկույցի մեջ: | |
|
Всего комментариев: 0 | |
Հայաստանի պատմության միջազգային իրավական ակնարկ |
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ և ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ |
Աշխատանքային իրավական վեճերի վերաբերյալ ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումների խնդրահարույց բնույթը |