Главная » 2011 » Ապրիլ » 11 » Տիմոշենկոյի նկատմամբ ևս մեկ քրեական գործ է հարուցվել
21:06
Տիմոշենկոյի նկատմամբ ևս մեկ քրեական գործ է հարուցվել

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ևս մեկ քրեական գործ է հարուցել երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ուկրաինական Korrespondent.net կայքը՝ վկայակոչելով գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռենատ Կուզմինին։

«Նախկին վարչապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ 2009թ. Ռուսաստանի հետ գազի շուրջ պայմանագրեր կնքելու ժամանակ իշխանությունը և ծառայողական պարտականությունները վերազանցելու համար»,– հայտարարել է Կուզմինը։ Նա նաև նշել է, որ այդ պայմանագրերը Կիևին մոտ 200 մլն դոլար վնաս են հասցրել։

 [ ?]Նշենք, որ  2009 թ. ուկրաինական Нафтогаз–ի և ռուսական Газпром–ի միջև 2009–2019թթ. Ուկրաինային ռուսական գազի մատակարարման վերաբերյալ կնքված պայմանագրի համաձայն՝ ռուսական գազի բազային գինը 1000 խ.մ–ի դիմաց 450 դոլար էր սահմանվել։ Ուկրաինայի ազգային անվտանգության խորհուրդը դեռևս այդ ժամանակ սահմանված գինը չհիմնավորված և Եվրոպայում ամենաբարձր գներից մեկն էր համարել, և Ուկրաինայի այդ ժամանակվա նախագահ Վիկտոր Յուշչենկոն գլխավոր դատախազությանը և Ուկրաինայի անվտանգության խորհրդին խնդրել էր ստուգել, թե բանակցությունները վարելու  և պայմանգրերը կնքելու ժամանակ  որքանով են պահպանվել Ուկրաինայի օրենքները։

 Կուզմինը նշել է, որ հենց անվտանգության հետաքննության նյութերի հիման վրա է Տիմոշենկոյի նկատմամբ նոր քրեական գործ հարուցվել։

Ուկրաինայի պատգամավոր Ինա Բոգոսլովսկայան հայտարարել է, թե 2009 թ. Տիմոշենկոն կեղծել է Нафтогаз–ի և Газпром–ի միջև պայմանագրերի կնքման մասին ղեկավար հրահանգները, քանի որ «նախարարների կաբինետի բոլոր անդամները հրաժարվել էին ստորագրել այդ ղեկավար հրահանգները»։

Ավելի վաղ Ուկրաինայի նախկին վարչապետի նկատմամբ երկու քրեական գործ էր հարուցվել, որոնք հետագայում միավորվել էին մեկում. Տիմոշենկոն մեղադրվում է ջերմոցային գազերի արտանետման համար քվոտաների վաճառքից ստացված 480 մլն եվրոն ոչ նպատակային ծախսելու, ինչպես նաև շտապ օգնության 1000 մեքենաները գնելու ժամանակ ծառայողական պարտականությունները և իշխանությունը վերազանցելու համար։

www.tert.am


Просмотров: 339 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail