Главная » 2011 » Ապրիլ » 5 » Տեղադրել է www.odnoklassniki.ru կայքի կրկնօրինակը
17:54
Տեղադրել է www.odnoklassniki.ru կայքի կրկնօրինակը

Մարտի 30-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 17-ամյա Գևորգ Խ.-ն, տիրապետելով համակարգչային և ծրագրավորման որոշակի հմտությունների, շուրջ մեկ ամիս առաջ ստեղծել է pokerakcia.tk և akcia.tk ինտերնետային կայքերը, որոնց մեջ տեղադրել է www.odnoklassniki.ru կայքի կրկնօրինակը:
Այնուհետև www.odnoklassniki.ru կայքի Poker world club խաղի հայտարարություններ բաժնում կեղծ գովազդի միջոցով խաղացողներին հրավիրել է մտնել իր կողմից ստեղծված կայքերը: Վերջիններս համոզված լինելով, որ բացել են www.odnoklassniki.ru կայքը, մուտք են արել իրենց անուններն ու գաղտնաբառերը, իսկ Գևորգ Խ.-ն, որսալով այդ տվյալները, դրանք ուղարկել է իր էլեկտրոնային փոստի հասցեով, որից հետո օգտագործելով նշված գաղտնաբառերը` մուտք է գործել քաղաքացիների անկետաներն ու իր հաշվին փոխանցել Poker world club խաղի նրանց միավորները:
Գևորգ Խ.-ն ներկայացրել է իր անձնական օգտագործման էլեկտրոնային փոստի հասցեն, որտեղ առկա էին 57 «կոտրված» www.odnoklassniki.ru կայքի՝ տարբեր քաղաքացիներին պատկանող էջերի գաղտնաբառեր: Կատարվում է քննություն:
Просмотров: 449 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail