Главная » 2011 » Ապրիլ » 6 » Սամվել Ալեքսանյանին հանձնարարվել է դադարեցնել կեղծելը
17:32
Սամվել Ալեքսանյանին հանձնարարվել է դադարեցնել կեղծելը

2010թ. «Ալեքս Գրիգ» ընկերության հանդեպ հարուցվել է 7 վարչական վարույթ և կիրառվել է ընդհանուր առմամբ 3,5 մլն դրամ տուգանք՝ այլ ընկերությանը պատկանող ապրանքային նշանին շփոթության աստիճան նման արտադրատեսակներ շուկա հանելու, այլ կերպ ասած՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար: Այս մասին ասված է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում: ՏՄՊՊՀ-ն, մասնավորապես հիշեցնում է ուկրաինական մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց՝ «Ալեքս Գրիգ» ընկերության արտադրած որոշ օղիներ շփոթության աստիճան նման են ուկրաինական գրեթե համանուն օղիներին:

?]«Հանձնաժողովը մշտապես անդրադառնում է «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպքերին: Հանձնաժողովի որոշմամբ, «Ալեքս Գրիգ» ընկերությանը հանձնարարվել է դադարեցնել և հետագայում ևս բացառել կեղծված ապրանքային նշանների օգտագործմամբ օղու իրացումը և հանել այդ ապրանքները շրջանառությունից: Սակայն ընկերության կողմից դատական կարգով բողոքարկվել են Հանձնաժողովի բոլոր 7 որոշումները և այս պահի դրությամբ դրանք գտնվում են դատարանի վարույթում»,- նշված է հանձնաժողովի հաղորդագրությունում։

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» գործող օրենքով անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար տուգանքի առավելագույն չափ է սահմանված 500 հազար դրամը: Սակայն, նոր օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է զգալիորեն խստացնել անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները:
ՏՄՊՊՀ-ից տեղեկացնում են, որ հանձնաժողովը մշտապես հետևողական է նաև այս դաշտում առկա խնդիրների և իր կողմից կայացված որոշումների հանդեպ:
www.1in.am

Просмотров: 466 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail