00:20 «Պզո»-ին հնարավոր է ազատազրկեն ծիծաղելի պատժաժամկետով` «մինչեւ 37 ամսով» | |
ԱՄՆ Մանհեթենի դաշնային դատարանում հունիսի 7-ին 47-ամյա հայազգի քրեական հեղինակություն, «Պզո» մականունով «օրենքով գող» Արմեն Ղազարյանը, ըստ PrimeCrime պարբերականի, գործարք է կնքել մեղադրող կողմի հետ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բժշկական ապահովագրության ոլորտում խարդախության մեջ մեղադրվող Արմեն Ղազարյանին ցմահ բանտարկություն է սպառնում։ PrimeCrime-ի փոխանցմամբ՝ Ղազարյանը իրեն մեղավոր է ճանաչել տարբեր մանր հանցագործությունների մեղադրանքներում, եւ դաշնային դատարանի դատավոր Փոլ Գարդաֆեին ասել, թե ինքն իսկապես հանցավոր համաձայնության մեջ ներգրավված է եղել։ Այս խոստովանության համար, դատավորը խոստացել է մեղադրյալին դատապարտել «մինչեւ 37 ամիս» ազատազրկման, եթե Ղազարյանը չդիմի վճռի բեկանման։ Դատարանի նիստը տեւել է 20 րոպե, սակայն դատավորի փոխանցմամբ, Ղազարյանն իր մեղքը հստակորեն չի ճանաչել։ Այդ պատճառով պաշտպանող եւ մեղադրող կողմերին եւս մեկ շաբաթ ժամանակ է տրվել մեղադրանքի հստակեցման համար։ Հիշեցնենք, որ Արմեն Ղազարյանին մեղադրում են 160 մլն դոլարի հասնող բժշկական ապահովագրության խարդախությունների մեջ։ Ըստ մեղադրող կողմի՝ Ղազարյանը խարդախությամբ զբաղվող հանցավոր խմբի ղեկավարն է։ www.news.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
| Հայաստանի պատմության միջազգային իրավական ակնարկ |
| ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ և ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
| ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ |
| Աշխատանքային իրավական վեճերի վերաբերյալ ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումների խնդրահարույց բնույթը |