21:43 Պաշտպանը դիմել է Ոստիկանության պետին | |
2011թ.
մարտի 3-ին ՄԻՊ գրասենյակը հաղորդում է ստացել ՀՀ կառավարության շենքի մոտ
բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող անձանց և ԱԺ «Ժառանգություն»
խմբակցության պատգամավորների կողմից խաղաղ ցույցի իրականացման ընթացքում
մարդու իրավունքների խախտումների և ոստիկանների կողմից լիազորությունների
վերազանցման վերաբերյալ: Հանրապետության հրապարակ է մեկնել ՀՀ ՄԻՊ Կարեն
Անդրեասյանը և արագ արձագանքման խումբը: Նրանք չեն տեսել անօրինական որևէ
գործողության կատարում ո՜չ ոստիկանների և ո՜չ էլ քաղաքացիների կողմից: ԱԺ
պատգամավորները տեղեկացրել են Պաշտպանին, որ ոստիկանները խոչընդոտել են
քաղաքացիների` խաղաղ ցույց անցկացնելու իրավունքի իրականացմանը, ավելին`
ինչպես վկայում են պատգամավորները բռնություն են կիրառել բողոքող
քաղաքացիների և անձեռնմխելիություն ունեցող պատգամավորների նկատմամբ: [ ?] Հայտնում
ենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից Պաշտպանին
հասցեագրված բանավոր հաղորդման ընթացքում դեպքի վերաբերյալ այլ
մանրամասներ չեն ներկայացվել, հետևաբար Պաշտպանը չի կարող տրամադրել
Ոստիկանությանը վերը նշվածից բացի այլ տվյալներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ Ոստիկանության պետ Ա. Սարգսյանին խնդրել է հետամուտ լինել տեղի ունեցած միջադեպի հանգամանքների լրիվ և բազմակողմանի վերհանմանը: Պաշտպանը մասնավորապես առաջարկել է քննության ընթացքում հաշվի առնել ոչ միայն ոստիկանների ցուցմունքները, այլև ականատեսների վկայությունները: Կ. Անդրեասյանը խնդրել է Ա. Սարգսյանին հնարավորինս սեղմ ժամկետներում պարզաբանումներ տալ տեղի ունեցածի վերաբերյալ և տեղեկացնել քննության ընթացքի և արդյունքների մասին: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
| Հայաստանի պատմության միջազգային իրավական ակնարկ |
| ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ և ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
| ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ |
| Աշխատանքային իրավական վեճերի վերաբերյալ ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումների խնդրահարույց բնույթը |