Главная » 2011 » Ապրիլ » 2 » Ոստիկանական լրահոսից
13:44
Ոստիկանական լրահոսից

Մարտի 31-ի երեկոյան ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի մի բնակարանից գողություն է կատարվել: 
Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը, ժամը 18.30-ից մինչև ժ. 20.40-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով դռան փականը բացելով՝ բնակարանից գողացել են կանխիկ գումար և 450.000 դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր: 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 22-ամյա Լիլիթ Մ.-ն, որը ապրիլի 1-ին ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

[ ?]Ապրիլի 1-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Եղվարդի խճուղուց բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արմեն Հ.-ին: 
Պարզվել է, որ նա 2010 թ. մայիսին, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով՝ Օրբելի Եղբայրների փողոցի շենքերից մեկի մի բնակարանից գողացել է կանխիկ գումար և ոսկյա ականջօղ:
Կատարվում է նախաքննություն:

Ապրիլի 1-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի 2-րդ բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Տերյան փողոցից բերման են ենթարկել 21-ամյա Սուրեն Մ.-ին: 
Նա խոստովանել է, որ գիշերը, բնակարաններից մեկի դուռը հարմարեցված բանալիով բացելով՝ գողացել է համակարգիչ` մոնիտորով և տպող սարք:
Կատարվում է նախաքննություն:

Ապրիլի 1-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Որմնադիրների փողոցի մի տնից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Գևորգ Ղ.-ին, որը մարտի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-ին մասի 2-րդ կետի մեղադրանքով, այն է՝ խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 1-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Վայքի և Վանաձորի բաժինների ծառայողները Վանաձոր քաղաքում հայտնաբերել են 1975 թ. ծնված Արշակ Ա.-ին, որը ս/թ մարտի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-ին մասի 2-րդ կետի մեղադրանքով, այն է՝ խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:
Կատարվում է քննություն:
Просмотров: 280 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail