Главная » 2011 » Ապրիլ » 8 » «Օրենքով գողին» սպանել են կալանավայրի պատերի տակ
19:53
«Օրենքով գողին» սպանել են կալանավայրի պատերի տակ


Ստավրոպոլի երկրամասի Գեորգիեւսկի շրջանում անհայտ անձինք հրազենով սպանել են «օրենքով գող» Ռոբերտ Գագիեւին` շրջանի կալանավայրի մուտքի մոտ։ Ինչպես Life News-ին հղումով հայտնում է Юга.ru-ն, Գագիեւը կալանավայր էր ժամանել տեսակցելու մտերիմներին։

Ըստ տեղեկությունների՝ 43-ամյա հանցավոր հեղինակությանը սպանել են զրահապատված ջիփից իջնելու պահին։ «Մահափորձը շատ լավ ծրագրված է եղել։ Այս պահին հանցագործներին գտնելու ուղղությամբ գործի են դրվել բոլոր ուժերը։ Հարեւան շրջաններ են ուղարկվել հանցագործների եւ նրանց մեքենայի հավանական տվյալները»,- Life News-ին հայտնել է աղբյուրը։ 

[ ?]Տեղեկացնենք, որ Գագիեւը Գեորգիեւսկի շրջանի եւ համանուն քաղաքի հանցավոր աշխարհի «նայողն էր»։ Հատկանշական է, որ նա տեղացի չի եղել։ Քաղաք է ժամանել 2010թ.-ին, եւ ճանաչվել է քաղաքի «նայող», սակայն անընդհատ խնդիրներ է ունեցել քաղաքի հանցավոր այլ շրջանակների հետ։

www.news.am

Просмотров: 336 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail