Главная » 2011 » Ապրիլ » 5 » Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
17:48
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը, գողության 18 դեպքից՝ 7-ը, իսկ  խուլիգանության ու կողոպուտի 1-ական և խարդախության 4 դեպքերն էլ բացահայտվել են:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու  2 և գողության 5 դեպք:
Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետևանքով  3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Просмотров: 446 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail