
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`
մարտի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել
է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 53 դեպքից բացահայտվել է
45-ը, գողության 138 դեպքից՝ 99-ը, իսկ արձանագրված խարդախության` 34,
ավազակային հարձակման` 2, յուրացման կամ վատնման` 11 և խուլիգանության 4
դեպքերն էլ բացահայտվել են:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից
բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 7, խարդախության` 1 և
գողության 13 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է
ճանապարհատրանսպորտային 35 պատահար. 5 մարդ զոհվել է, 56-ը` ստացել տարբեր
աստիճանի մարմնական վնասվածքներ:
|