Главная » 2011 » Մարտ » 19 » ՄԻԵԴ-ը թույլատրել է խաչելության պատկերները Եվրոպայի դպրոցներում
13:50
ՄԻԵԴ-ը թույլատրել է խաչելության պատկերները Եվրոպայի դպրոցներում


Կաթոլիկ եկեղեցին ողջունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, որով սահմանվում է, որ խաչելության պատկերի առկայությունը պետական դպրոցներում թույլատրելի է։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Վատիկանն այս որոշումը պատմական է անվանել՝ նշելով, որ խաչելությունն ու խաչը ավանդական քրիստոնեական երկրների մշակութային և կրոնական ժառանգության արտահայտությունն են։

Համապատասխան հայցը ներկայացրել էր մի իտալուհի՝ հայտարարելով, որ պետական դպրոցներում խաչելության պատկերի առկայությունը խախտում է աշխարհիկության սկզբունքը։

Սակայն դատարանը ապացուցված չի համարել այն, որ նման կրոնական խորհրդանիշերի առկայությունը ազդեցություն է ունենում երեխաների վրա։

www.tert.am

Просмотров: 337 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail