
Հոլիվուդյան
հայտնի դերասան Մել Գիբսոնին պայմանական 3 տարվա ազատազրկման են
դատապարտել նակին ընկերուհուն` ռուսաստանցի Օքսանա Գրիգորևային ծեծի
ենթարկելու համար, հաղորդում է AFP-ն:
Գիբսոնը ստիպված կլինի օրական 16 ժամ հասարակական աշխատանքներ կատարել
երեխաների խնամք իրականացնող խմբում: Գիբսոնին պարտավորեցրել են նաև 400
դոլար տուգանք վճարել, ինչպես նաև տարվա ընթացքում հատուկ կուրսեր
հաճախել, որոնց նպատակն է ընտանեկան բռնության կանխումը:
[ ?]Գիբսոնին հաջողվել է խուսափել իսկական ժամկետից շնորհիվ դատախազների
հետ կնքած համաձայնագրի, ինչը նշանակում է, որ մեղադրող կողմը չի
շարունակի գործի հետագա քննությունը:
Գիբսոնի դեմ հարուցված դաтական գործի քննությունը սկսվել է նրանից
հետո, երբ Օքսանա Գրիգորևան բողոքել է իր նախկին ամուսնուց: Օքսանայի
խոսքով` 2010-ի հունվարին Գիբսոնը եկել է իր տուն` իրենց դուստր
Լյուսիային տեսնելու: Հանդիպման ընթացքում նախկին ամուսինները վիճել են, և
դերասանը հարվածել է Գրիգորևային` կոտրելով նրա դիմացի ատամը: www.epress.am
|