 Փետրվարի
28-ին, առավոտյան ժամը 9.00-ից 9.30-ի սահմաններում, ՀՀ արադադատության
նախարար Հրայր Թովմասյանն այցելել է Կենտրոն և Նորք-Մարաշ ՔԿԱԳ տարածքային
բաժին, ինչի արդյունքում պարզվել է, որ մուտքի դուռը փակ է,
աշխատակիցներից որևէ մեկը չի ներկայացել աշխատանքի, չնայած բաժնի մուտքի
մոտ փակցված է եղել, որ աշխատանքները սկսվում են ժամը 9.00-ին: ՀՀ
քաղաքացիական կացության մասին օրենքի 78-րդ հոդվածի համաձայն,
քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման /ՔԿԱԳ/ մարմինների
գործունեությունը կազմակերպում է այն համայնքի ղեկավարը, որտեղ գտնվում են
համապատասխան կառույցները: Իսկ ՔԿԱԳ մարմինների գործունեության մեթոդական
ղեկավարումն ու վերահսկղությունն իրականացնում է ՀՀ արդարադատության
նախարարությունը: Հենց նույն օրենքի պահանջով կարևոր է տեղական
ինքնակառավարման և իրավասու այլ մարմիններին առաջարկություններ
ներկայացնել ՔԿԱԳ մարմնի ղեկավարներին կամ աշխատողներին կարգապահական
տույժի ենթարկելու վերաբերյալ: Ուստի ՀՀ արդարադատության նախարար
Հրայր Թովմասյանն այսօր արդեն գրավոր դիմել է Երևանի քաղաքապետ Կարեն
Կարապետյանին` քննարկել Կենտրոն և Նորք-Մարաշ ՔԿԱԳ տարածքային բաժնի
աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը և
արդյունքների մասին տեղեկացնել: Հիշեցնենք նաև, որ ՀՀ արդարադատության
նախարարն իր առաջին, հունվարի 17-ի մամուլի ասուլիսում ասել էր, որ
նախարարության աշխատակիցներն առանց զգուշացնելու և որպես շարքային
քաղաքացիներ, այցելելու են համակարգի տարբեր կառույցներ: Ավելի քան մեկ
ամիս առաջ, հունվարի 24-ին, տրվեց ակցիայի մեկնարկը և նախարարն անձամբ էր
այցելել մի քանի նոտարական գրասենյակ պարզելու, թե ինչպես են աշխատում և
քաղաքացիներին ծառայություն մատուցում նոտարները: Ուստի համանման
<այցելությունները> կրելու են պարբերական բնույթ:
|