Главная » 2011 » Ապրիլ » 5 » Մամուլի դեմ դատական հայցերը եղել են նաև մինչև օրենքի ընդունումը. Օմբուդսմենի խոսնակ
21:02
Մամուլի դեմ դատական հայցերը եղել են նաև մինչև օրենքի ընդունումը. Օմբուդսմենի խոսնակ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ուղերձը՝ ուղղված դատավորներին, հենց մամուլի դեմ դատական հայցերի խնդրին էր վերաբերում և դատարաններին սթափեցնելու կոչ էր։ Tert.am–ին ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Մարիամ Բարսեղյանը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք պաշտպանի գրասենյակը պատրաստվում է որևէ քայլ ձեռնարկել այն բանի կապակցությամբ, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել «Հրապարակ» օրաթերթին։

«Դատավորներին ուղղված պաշտպանի ուղերձը, ըստ էության, հենց այդ խնդրին էր վերաբերում»,– ասաց պաշտպանի խոսնակը՝ ուշադրություն հրավիրելով, իր խոսքով, «մեկ այլ հանգամանքի վրա»:

?]«Այսօր շատ է խոսվում այն մասին, որ մամուլի դեմ դատական հայցերը հաճախակի են դարձել ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո, որոնց արդյունքում ապաքրեականացվեցին վիրավորանքն ու զրպարտությունը։ Ուզում եմ հիշեցնել, որ այս օրենքն ընդունվել է 2010թ. մայիսին, մինչդեռ դրանից առաջ նույնպես մամուլի դեմ դատական հայցեր են եղել»,- ասաց Մարիամ Բարսեղյանը՝ հիշեցնելով, որ 2009թ. «Հայկական ժամանակ» օարթերթի դեմ դատական հայց էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի որդին։ «Այսինքն՝ մամուլի դեմ դատական հայցերը եղել են նաև մինչև վիրավորանքն ու զրպարտությունն ապաքրեականացնող օրենքի ընդունումը»,– ասաց նա։

Նշենք, որ վերոնշյալ օրենքը հեղինակել է Մարդու իրավունքների ներկայիս պաշտպան Կարեն Անդրեասյանը։

Մարտի 30–ին դատավորներին ուղղված ուղերձում Կարեն Անդրեասյանը դատավորներին կոչ էր արել, որ անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությանն առնչվող դրույթների սահմանման նպատակային նշանակության տեսանկյունից պետք է առավել կարևորել դրանց հստակ մեկնաբանությունն ու պատշաճ կիրառումը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ «Հրապարակ» օրաթերթի դեմ հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցում պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Մարտի 28-ին դատարանի որոշմամբ կալանք է դրվել «Հրապարակ» օրաթերթի գույքի և բանկային հաշիվների վրա

www.tert.am

Просмотров: 479 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail