18:34 Կրակել է ոստիկանապետի պատուհանին | |
Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի բնակիչ 83-ամյա Աշոտ Եփրեմի Օհանջանյանը որսորդական հրացանից կրակել է ոստիկանության Կապանի բաժնի պետ Արմեն Գևորգյանի աշխատասենյակի պատուհանին։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 30-ին, ժամը 10.30-ի սահմաններում: Այդ պահին Կապանի ոստիկանապետը խորհրդակցություն էր անցկացնում։ Տուժողներ չկան։ Գնդակն անցել է ղեկավարի հանգստի սենյակի պատուհանով։ Սյունիքի քննչական բաժնից հայտնեցին, որ Աշոտ Օհանջանյանը ներկայումս գտնվում է Սյունիքի մարզային նյարդաբուժարանում, չնայած նախկինում դիսպանսերում հաշվառված չի եղել: Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն։ www.a1plus.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
| Հայաստանի պատմության միջազգային իրավական ակնարկ |
| ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ և ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
| ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ |
| Աշխատանքային իրավական վեճերի վերաբերյալ ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումների խնդրահարույց բնույթը |