17:54 Կոչ «Տաշիր-2011» մրցանակակիրներին. Հրաժարվե΄ք Ձեզ նվիրած բնակարաններից | |
![]() «Տաշիր-2011»-ի երաժշտական մրցանակաբաշխությանը բնակարաններ ստացած մեծարգո մրցանակակիր արվեստագետներ. հավատացեք մենք այս կոչը անում ենք ոչ միայն աղետի գոտու երկու տասնամյակ ի վեր խարխուլ և խոնավ տնակներում մի կերպ պատսպարված անօթևան ընտանիքների շահերից ելնելով, այլ նաև հանուն Ձեր իսկ հեղինակության: [ ?]Անցած օրը հայ մեծահարուստների կողմից Ձեզ բնակարանների նվիրատվությունը միանշանակ չի ընկալվել, եթե չասենք բուռն վրդովմունք է առաջացրել Գյումրեցի հարյուրավոր անօթևան ընտանիքների մոտ: Գուցե այլ կլիներ հասարակության արձագանքը, եթե Դուք իրոք ունենայիք այդ բնակարանների կարիքը: Ուստի առաջարկում ենք Ձեզ ցուցաբերել քաղաքացիական դիրքորոշում և հրաժարվեք այդ նվիրատվությունից` դրանք փոխանցելով անօթևան ընտանիքներին: Հավատացեք. Բնակարաններից հրաժարվելու պարագայում Դուք անհամեմատ ավելին ձեռք կբերեք` հասարակության հարգանքի ու վստահության տեսքով: Ձեր այդ քայլ հայ մեծահարուստներին լավ դաս կլինի, որպեսզի նրանք ձեռնպահ մնան անտեղի շռայլություններից և անհարգի նվիրատվություններց: «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ` Վահան Թումասյան
| |
|
Всего комментариев: 0 | |
Հայաստանի պատմության միջազգային իրավական ակնարկ |
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ և ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ |
Աշխատանքային իրավական վեճերի վերաբերյալ ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումների խնդրահարույց բնույթը |