Աշխատանքից ազատված դասախոսներն ընդդեմ Ֆրանսիական համալսարանի գործով դատական նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով, քանի որ դատարանն անհրաժեշտ է համարել ստուգել համալսարանի ներկայացրած փաստաթուղթը: «Համալսարանի ներկայացուցիչը դատարանին տեղեկանք է ներկայացրել, համաձայն որի` ներկայիս Ֆրանսիական համալսարանը չի հանդիսանում նախորդ Ֆրանսիական համալսարանի իրավահաջորդը, որտեղ աշխատել են մեր դասախոսներ 2000-2003 թթ.»,- մեզ հետ զրույցում ասաց դասախոսների շահերի ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանը: [ ?]Դասախոսների խոսքով` տեղեկանքում նշված Ֆրանսիականհամալսարանի հասցեն չի համապատասխանում այնհաստատության իրական հասցեին, որտեղ նրանք աշխատել են. «Մեր դասախոսներն ասացին, որ այդ փաստաթղթում նշված հասցենճիշտ չէ, դատավորն անմիջապես արձանագրեց այդ փաստը եւասաց` ես ինքս հարցում կուղարկեմ եւ կճշտեմ այդ փաստը»,- նշեցԱնահիտ Հակոբյանը: Հիշեցնենք, որ 2010 թվականի ամռանը Ֆրանսիական համալսարանն աշխատանքից ազատեց 29 դասախոսների, որոնցից 12-ը փորձում են դատարանի միջոցով վերականգնել իրենց խախտած իրավունքները: Դասախոսները ցանկանում են վերականգնվել աշխատանքում, ստանալ չվճարված արձակուրդային գումարները եւ համալսարանին պարտադրել պատճաշ կարգով լրացնել իրենց աշխատանքային գրքույկները: ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ
|