19:38 Կարմիր Խաչը պատրաստ է նպաստել հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձմանը | |
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է նպաստել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հայրենադարձման գործողություններին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը` մեկնաբանելով մարտի 5-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հայտարարությունը ռազմագերիների փոխանակման գործողությունները շուտափույթ ավարտին ահսցնելու վերաբերյալ: [ ?] «Մենք մեր պատրաստակամությունը միշտ էլ հայտնել ենք: Եթե կողմերը մեզ դիմեն օգտագործելու չեզոք միջնորդի մեր կարգավիճակը, մենք պատրաստ ենք հայրենադարձման նման գործողություններ իրականացնել: Նշենք, որ Ներկայումս Ադրբեջանում են գտնվում 6 հայ ռազմագերի եւ 6 քաղաքացիական անձինք: Ադրբեջանական գերության մեջ են գտնվում նաեւ զինծառայողներ Հրանտ Մարկոսյանը, Ալիկ Թեւոսյանը, Արթուր Սարգսյանը, Օհան Հարությունյանը, Գեւորգ Թովմասյանն ու Կարեն Հարությունյանը: Ադրբեջանի տարածքում են գտնվում Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները, որոնք անցել են ադրբեջանական սահմանն անցած տարվա հունվարին: Ադրբեջանական գերության մեջ է նաեւ Հայաստանի երիտասարդ մի քաղաքացի, որի գոյության մասին միայն վերջերս է հայտնի դարձել: Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ, Հայաստանում են գտնվում զինծառայողներ Անար Հաջիեւն ու Ռոման Հուսեյնովը: Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները մարտի 5-ին Սոչիում հայտարարություն են ընդունել, որում պարտավորվել են -Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը -Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ: www.news.am | |
|
Всего комментариев: 0 | |
Հայաստանի պատմության միջազգային իրավական ակնարկ |
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ և ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ |
Աշխատանքային իրավական վեճերի վերաբերյալ ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումների խնդրահարույց բնույթը |