18:21 Ջրահեղձվածի դին չեն գտել | |
Այսօր շարունակվելու են Քասախ գետում խեղդված 50-ամյա Մանվել Ավետիսյանի դիակի հայտնաբերման աշխատանքները: Երեկ Աշտարակ քաղաքի «Վանա լիճ» ռեստորանի հարակից հատվածում երկու քաղաքացի են ընկել գետը, որոնցից մեկը տեղի ուժերով դուրս է բերվել, իսկ երկրորդ քաղաքացին` հավանական է ջրահեղձվել է: Որոնողական աշխատանքների համար դեպքի վայր են մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը փրկարական ջոկատը և 2 ջրասուզակ: Փրկարարների, ջրասուզակների, ոստիկանության և քաղաքացիների կողմից իրականացվել են որոնողական աշխատանքներ: Ջրահեղձված,1961թ.-ին ծնված Մանվել Ավետիսյանի դին չի հայտնաբերվել, իսկ Աշտարակ քաղաքի հիվանդանոց տեղափոխված,1963թ.-ին ծնված Աշոտ Կարապետյանի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր: Այս մասին հայտնում են Հայաստանի Արտակարգ Իրավիճակների նախարարությունը: www.a1plus.am | |
|
Всего комментариев: 0 | |
Հայաստանի պատմության միջազգային իրավական ակնարկ |
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ և ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ |
Աշխատանքային իրավական վեճերի վերաբերյալ ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումների խնդրահարույց բնույթը |