Главная » 2011 » Մարտ » 9 » Ինքնասպանություն` «Կոշ» ՔԿՀ-ում
18:27
Ինքնասպանություն` «Կոշ» ՔԿՀ-ում

Մարտի 8-ին, ժամը 00:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խումբը շրջագայության ժամանակ հիմնարկի ամառային տաղավարներից մեկում հայտնաբերել է դատապարտյալ Նարեկ Սարիբկյանի դին` կախված վիճակում:

Նախկինում դատապարտված Ն.Սարիբեկյանը ծնվել է 1991թ.-ին:

[ ?] Ն.Սարիբեկյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման` ՀՀ քր.օր.-ի 176-րդ հոդվածի 2-րդ մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով` 5 տարի ժամկետով: Պատիժը կրում էր 2010թ.-ի հունվարի 13-ից:

Դատավճռի համաձայն` «Ն.Սարիբեկյանը տառապում է հոգեկան հիստերիկ խանգարում հիվանդությամբ»:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հասարակայնության հետ կապերի
բաժանմունքի պետ Արսեն Բաբայան

Просмотров: 327 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail