21:02 Ինքնասպան է եղել երեկվա ինքնասպանի ընկերուհին | |
Մարտի
12-ին` ժամը 13.15-ի սահմաններում Արաբկիր շտապ օգնության ենթակայանից
ահազանգ է ստացվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որ Մ. Ավետիսյան
1-ին փողոցի տներից մեկում երիտասարդ աղջկա դիակ կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ քննչական խումբը` բաժնի պետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ: [ ?] Նշված հասցե են ժամանել նաև քննչական բաժնի քննիչ Ա. Հայրապետյանն ու դատական փորձագետ Դիլանյանը: Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Աղջիկը, ըստ որոշ տեղեկությունների, ինքնասպանություն է գործել մեծ քանակի դեղահաբեր ընդունելու միջոցով: Հարևանները ֆոտոլրագրողին հայտնել են, որ տեղի է ունեցել ինքնասպանություն: Ինքնասպանը Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի, 20-ամյա Լիա Հակոբյանն է: Մեր տեղեկություններով աղջիկն ինքնասպանությունից առաջ գրություն է թողել, որտեղ կան այսպիսի տողեր. «Պապա ջան քեզանից շնորհակալություն, դու լավ մարդ ես, ես հոգնել եմ էս կյանքից ու ձեզ համար պատուհաս եմ դառել»: Հարևանները ֆոտոլրագրողին հայտնել են, որ աղջիկը նույն օրվա առավոտյան Կիևյան կամուրջից իրեն ցած նետած և մահացած, 22-ամյա Միքայել Վասիլյանի ընկերուհին էր: Իրականությունը կպարզի քննչական մարմինը: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: www.1in.am
| |
|
Всего комментариев: 0 | |
Հայաստանի պատմության միջազգային իրավական ակնարկ |
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ և ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ |
Աշխատանքային իրավական վեճերի վերաբերյալ ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումների խնդրահարույց բնույթը |