18:33 ԻՆՉՈՒ ԵՆ ԶՐԿՈՒՄ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾԻՆ | |
![]() «Ցանկի համաձայն` կալանավորված և դատապարտված անձանց արգելվում է իրենց մոտ ունենալ ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների»,- ասված է ՔԿՎ պատասխանում: [ ?]Առնվազն տարակուսելի է, որ վերոնշյալ ցանկը սահմանվել է 2006-ին, սակայն ցմահ դատապարտվածների խցերում ընդամենը երկու տարի առաջ եղել են համակարգիչներ, որոնք, բնականաբար, ձեռք բերված են եղել հենց դատապարտյալների հարազատների միջոցներով։ Այլ կերպ ասած՝ կառավարության կողմից սահմանված ցանկի կետերը շրջանցվել են մի քանի տարի շարունակ։ Մինչդեռ արգելված իրերի մասին պատասխանատուները հիշել են ցանկի սահմանումից տարիներ անց միայն։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հույս է հայտնում, որ Արդարադատության նոր նախարարը թույլ կտա համակարգիչների մուտքը Քրեակատարողական հիմնարկներ գոնե ցմահ ազատազրկվածների համար: «Անգամ համացանցի թույլատրումը կարող է լուծել շատ հարցեր կապված հոգեբանական խնդիրների հետ»,- ընդգծում է իրավապաշտպանը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակաշրջանում խոսել ազատազրկման վայրերում հագեցած համակարգչային սենյակների, առավել ևս դասընթացների, կամ թեկուզ գրադարանների մասին, ավելորդություն է։ Բայց հարկ է հիշել, որ ոչ վաղ անցյալում, մոտավորապես 7-8 տարի առաջ, հեռուստացույցը ևս շռայլություն էր դատապարտյալի համար։ Քիչ չեն ցմահ դատապարտվածների դժգոհությունները` կապված ոչ կանոնավոր զբոսանքների դեմ։ Մասնավորապես, մամուլում վերջերս արձագանք կար, որ չի գործում յուրաքանչյուր օրվա կտրվածքով սահմանված 1-ժամյա զբոսանքի իրենց իրավունքը։ Իսկ հանգստյան և տոն օրերին զբոսանք հասկացությունն իսպառ բացակայում է։ Քրեակատարողական վարչությունը ստեղծված իրավիճակը պատճառաբանում է համապատասխան կադրերի պակասով. «Ցավոք, պետք է նշեմ, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առկա է աշխատակիցների սղություն, ինչն էլ , որոշ դեպքերում, դատապարտյալների որոշ իրավունքների ոչ պատշաճ ապահովման օբյեկտիվ պատճառ է դառնում»,- նշում է քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը: Ըստ նույն աղբյուրի, ներկայում իրականացվում են մի շարք աշխատանքներ, որոնց արդյունքում կլուծվեն նաև այս խնդիրները։ Իսկ թե կոնկրետ ինչ աշխատանքների մասին է խոսքը, չի մասնավորեցվում։ Հիշեցնենք, որ աշխատակիցների սղության հարցը նորություն չէ քրեակատարողական համակարգում, հատկապես գերծանրաբեռնված «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ինչը արձանագրված է նաև ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական առաքելություն իրականացնող խմբի վերջին տարիների հաշվետվություններում։ ԶԱՐՈՒՀԻ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ www.lragir.am
| |
|
Всего комментариев: 0 | |
Հայաստանի պատմության միջազգային իրավական ակնարկ |
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ և ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ |
Աշխատանքային իրավական վեճերի վերաբերյալ ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումների խնդրահարույց բնույթը |