Главная » 2011 » Մարտ » 19 » http://www.regnews.com
22:51
http://www.regnews.com

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրի Մովսիսյանը, ով խաղում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի կրասնոդարյան «Կրասնոդար» ակումբում, բացել է Ռուսաստանի առաջնությունում իր գոլերի հաշիվը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, դա տեղի է ունեցել Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ փուլի` Նալչիկի «Սպարտակ»-ի դեմ խաղում: 

Կրասնոդարում անցկացված խաղում հաղթանակ են տարել դաշտի տերերը, և Յուրի Մովսիսյանը, փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում, երկրորդ գնդակի հեղինակն է դարձել: 
Սա Ռուսաստանի Պրեմիեր լիգայում կրասնոդարյան ակումբի առաջին հաղթանակն էր, նախորդ խաղը կրասնոդարցիները խաղացել էին ոչ ոքի` Մախաչկալայում` տեղի «Անժի» հետ:

Просмотров: 273 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail