Главная » 2011 » Մարտ » 12 » Հիտլերի ծագման առեղծվածը բացահայտվել է
19:58
Հիտլերի ծագման առեղծվածը բացահայտվել է


Լրագրողներին վերջապես հաջողվել է ջրի երես հանել Ադոլֆ Հիտլերի ճշմարիտ ծագումը: Հայտնի դիկտատորի ազգականից վերցված ԴՆԹ քննության արդյունքով պարզվել է, որ Հիտլերը մարդաբանորեն կապված է այն ռասաների ներկայացուցիչների հետ, որոնց երրորդ ռեյխը փորձում էր մաքրել Երկրի երեսից:

[ ?]Ֆյուրերի ազգականի հետապնդմամբ զբաղվել են լրագրող Ժան Պոլ Մալդերսը եւ պատմաբան Մարկ Վերմիրեն: Նրանք թքի նմուշօրինակ են վերցրել Հիտլերի զարմիկից` 61-ամյա ամերիկացի Ալեքսանդր Ստյուարտ-Հյուսթոնից: Որպեսզի ձեռք բերեն թանկ կենսաբանական նյութը, ստիպված են եղել դարանակալել եւ սպասել, թե երբ Հիտլերի ազգականը կլքի ռեստորանը, ինչից հետո նրանք վերցրել են Ստյուարտ Հյուսթոնի օգտագործած անձեռոցիկը: Թքի նմուշօրինակի հետազոտման արդյունքում հայտնաբերվել է հազվագյուտ քրոմոսոմ E1 b1 b(y-ԴՆԹ), հազվագյուտ` ոչ միայն գերմանացի ազգաբնակչության համար, այլեւ նույնիսկ` Արեւմտյան Եվրոպայի: «Այն ավելի բնորոշ է բերբերներին` Հյուսիսային Աֆրիկայի տեղաբնակներին, որոնք ապրում են Մարոկոյում, Ալժիրում, Թունիսում եւ Լիբիայում, բայց առավել բնորոշ է հրեաներին»,- բացատրել են գիտնականները լրագրողին եւ պատմաբանին:

Կարճ ասած` սա առաջին դեպքն է, երբ փորձագետները վստահորեն խոսում են Հիտլերի հրեական արմատների մասին: Որոշ գիտնականներ եզրակացնում են, որ Հիտլերի հայրն ապօրինի որդին է եղել Աննա Մարի Շիկլգրաբերի եւ հրեական ազգանվամբ Ֆրանկերբերգերի, ոչ թե սեզոնային աշխատող Յոհան Հիտլերի, որը ճանաչել է երեխայի հայրությունը եւ ամուսնացել  Աննա Մարիի հետ: Այլ վկայությունների համաձայն էլ` Հիտլերի զարմիկ Պատրիկը տեղյակ է եղել այս ընտանեկան գաղտնիքի մասին, նույնիսկ փորձել է շանտաժի ենթարկել իր ազգական Ադոլֆ Հիտլերին: Բայց ֆյուրերի փաստաբանը կեղծած է եղել դիկտատորի տվյալները եւ սկզբունքորեն լիովին հերքել է Հիտլերի հրեական ծագումը: Այդ ամենը տեղի է ունեցել 2-րդ համաշխարհային պատերազմի սկզբին, եւ վերոհիշյալ անախորժ դեպքը շուտափույթ մոռացության է մատնվել:

www.hraparak.am

Просмотров: 293 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail