19:12 ՀՀ Գլխավոր դատախազությունում | |
![]() ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մարտի 9-ին ընդունեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ղեկավար, դեսպան Յանեշ Լենարչիչին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին: Հանդիպմանը մասնակցում էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԺՀՄԻԳ-ի կողմից «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի» նոր հայեցակարգի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների և դրանց շուրջ ՀՀ դատախազության տեսակետների մասին հարցերը: [ ?] ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն հայտնեց պարոն Յ. Լենարչիչին` ներկայացված առաջարկությունների, համագործակցության պատրաստակամության և ստացված դրական արդյունքների համար: Ա. Հովսեփյանը հյուրերին տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ պատրաստ են «Քրեական դատավարության օրենսգրքի» նոր հայեցակարգով նախատեսված փոփոխությունների փաթեթները, և առաջիկայում Կառավարությունը այն կներկայացնի Ազգային Ժողովի քննարկման: Գլխավոր դատախազը նշեց, որ նոր «Քրեական դատավարության օրենսգրքի» ընդունման հարցը կարեւորվել է նաեւ ՀՀ Նախագահի կողմից և Նախագահի հրամանագրով ստեղծվել է աշխատանքային խումբ` Սահմանադրական դատարանի նախագահի գլխավորությամբ, սահմանվել են աշխատանքների կարգը և ժամկետները: ԺՀՄԻԳ ղեկավար Յ. Լենարչիչը շնորհակալություն հայտնեց Ա. Հովսեփյանին` սերտ համագործակցության համար, շեշտեց, որ նոր «Քրեական դատավարության օրենսգրքի» ընդունումը նաև ցուց է տալու, թե որքանով է ՀՀ օրենսդրությունը քրեական ոլորտում համապատասխանում միջազգային չափանիշներին և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորություններին: Դեսպան Յ. Լենարչիչը նույնպես շեշտեց ՀՀ Նախագահի կողմից «Քրեական դատավարության օրենսգրքի» հայեցակարգի նկատմամբ ցուցաբերած ուշադրության կարևորությունը և նշեց, որ վերջին շրջանում Հայաստանում գնալով ավելի է նկատվում բարեփոխումներ իրականացնելու գործընթացի ակտիվացում: Գլխավոր դատախազը նաև նշեց, որ անձամբ իր խնդրանքով ԵԱՀԿ երևանյան գրասենյակը անցկացնում է դատախազական համակարգի բարեփոխումների փորձագիտական մոնիտորինգ` հստակեցնելու, թե անցկացված բարեփոխումների արդյունքում որքանով է դատախազական համակարգը համապատասխանում միջազգային չափանիշներին: Հանդիպման ավարտին, հյուրերը շնորհակալություն հայտնեցին` ՀՀ գլխավոր դատախազության կողմից մշտապես համագործակցության պատրաստակամության համար և փոխադարձաբար պատրաստակամություն հայտնեցին` ԵԱՀԿ մանդատի շրջանակներում աջակցել դատախազության խնդրահարույց հարցերի լուծմանը: ՀՀ գլխավոր դատախազը, շնորհակալություն հայտնելով ԵԱՀԿ պատվիրակությանը, նշեց, որ համագործակցությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ մշտապես տվել է դրական արդյունքներ: | |
|
Всего комментариев: 0 | |
Հայաստանի պատմության միջազգային իրավական ակնարկ |
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ և ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ |
Աշխատանքային իրավական վեճերի վերաբերյալ ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումների խնդրահարույց բնույթը |