
2011 թ մարտի 11-ին ժամը 16:30-ին անհայտ քաղաքացին
ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ Բոգրատունյաց
պողոտայի 17 շենքի 72 բնակարանում սպանություն է տեղի ունեցել: Այս մասին
հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Նշված
հասցե է մեկնել ոստիկանության Շենգավիթի օպերատիվ-քննչական խումբը
Շենգավիթի ոստիկանապետ գնդապետ Լևոն Յազիչյանի և ոսիկանության քննչական
գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ Մինաս Հակոբյանի
գլխավորությամբ: Արդեն կատարվել է դիակի դատաբժշկական նախնական
փորձաքննություն: Դիակը տեղափոխվել է դիահերձարան: [ ?]Ոստիկանության
փորձաքրեագետը բնակարանում հայտնաբերել է արյունոտ խոհանոցային դանակ, որն
առգրավվել է: Օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ սպանվածը 1988 թ
ծնված նշված հասցեի բնակիչ Սարգիս Սեդրակի Գյումիրյանն է:
Օպերատիվ-քննչական մարմինը ձեռնարկած օպերատիվ-քննչական աշխատանքների
արդյունքում պարզվում է, որ սպանությունը կատարել է սպանվածի հայրը
Խորենացի 47 շենքի բնակիչ 1961 թ ծնված Սեդրակ Հովհաննեսի Գյումիրյանը: Ժամը
17:00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի
բաժանմունքի աշխատակիցները բացատրական աշխատանքների արդյունքում կարողացան
մեղայականով բաժին հրավիրել սպանությունը կատարած Ս. Գյումիրյանին: Մարաշի
բաժնի աշխատակիցների կողմից նա տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի
բաժին: Քիչ առաջ Շենգավիթի բաժնի քննչական մարմինը նրան ուղեկցեց
սպանության վայր քննչական-փորձարարություն կատարելու: Հարևանները
ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ սպանված երիտասարդը դեռ ծնված
օրվանից տառապում էր անբուժելի հիվանդությամբ և հայրը հաճախ է հարևաններին
սրտնեղել, որ չի կարող հոգալ երեխայի առողջական ծախսերը և մի օր հնարավոր
է դաժան քայլի գնա, ինչն էլ այսօր կատարել է: Ոստիկանության
քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնում քրեական գործ է
հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով: Քննիչի
որոշմամբ Ս. Գյումիրյանը ձերբակալվել է: www.lragir.am
|