
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`
մարտի 2-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է
սպանության 2
և սպանության փորձի 1 դեպք, որոնք բացահայտվել են:
[ ?]Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 43 դեպքից բացահայտվել է
37-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, գողության 87 դեպքից՝ 47-ը, խարդախության
23 դեպքից` 22-ը, իսկ արձանագրված ավազակային հարձակման` 1, յուրացման կամ
վատնման` 4, շորթման` 1, խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից
բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 7, խարդախության ու
խուլիգանության` 1-ական և գողության 2 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է
ճանապարհատրանսպորտային 44 պատահար. 6 մարդ զոհվել է, 64-ը` ստացել տարբեր
աստիճանի մարմնական վնասվածքներ:
|