Главная » 2011 » Մարտ » 28 » Հաղորդագրություն արագ արձագանքման ծառայության վերաբերյալ
21:19
Հաղորդագրություն արագ արձագանքման ծառայության վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ անարդյունավետության եւ արագ արձագանքման իրական գործառույթ իրականացնելու հնարավորություն չունենալու պատճառով, այլեւս չի գործելու «Արագ արձագանքման» ծառայությունը:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով այժմ ձեւավորվել է  աշխատանքային  խումբ`  արագ արձագանքման նոր ծառայության  կառուցվածքը, գործառույթներն ու լիազորությունները հստակեցնելու նպատակով, քանի որ արագ արձագանքման ծառայությունը  չլինելով օրենքի պահանջ` չունի օրենսդրական կարգավորում:

Այդուհանդերձ, այս գաղափարը գնահատելով խիստ կարեւոր ու անհրաժեշտ, նաեւ գործունեությունը չընդհատելու նպատակով, մինչ այժմ գործող  091 008  817 հեռախոսահամարը դեռեւս կշարունակի ընդունել զանգեր` աշխատանքային ժամերին հրատապ բողոքներին ընթացք տալու նպատակով:


Просмотров: 257 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail