Главная » 2011 » Մարտ » 18 » Գոհարը դանակահարել էր Սերգեյին. վերջինս դանակահարությունը բարդել էր պտուտակահանի վրա
23:31
Գոհարը դանակահարել էր Սերգեյին. վերջինս դանակահարությունը բարդել էր պտուտակահանի վրա


2010 թ. նոյեմբերի 18-ին հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա Սերգեյ Ս.-ն:
Նա հայտնել էր, որ վնասվածքն ստացել էր Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 5-րդ կմ-ին` իր «Ֆոլկսվագեն Վենտո» ավտոմեքենայի անվադողը փոխելու ժամանակ անզգուշաբար պտուտակահանով իրեն վնասելու հետևանքով:
Սերգեյ Ս.-ին տրվել էր դատաբժշկի ուղեգիր:
[ ?]Ըստ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» 2011 թ. փետրվարի 28-ի համալիր փորձաքննության եզրակացության՝ Սերգեյ Ս.-ն կտրած-ծակած թափանցող վնասվածքն ստացել էր կտրող-ծակող գործիքից և բացակայում էր պտուտակահանի ներգործությունը:
Ս/թ մարտի 4-ին անհայտ անձի կողմից Սերգեյ Ս.-ին կտրող-ծակող գործիքով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու փաստով ՀՀ քրեական օրենսգրքիի 112 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:
Սերգեյ Ս.-ն ցուցմունք է տվել, որ 2010 թ. նոյեմբերի 18-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 5-րդ կմ-ին հարակից հանդամասում, դանակով իրեն հարվածել և վնասվածքը պատճառել է 24-ամյա Գոհար Պ.-ն:
Գոհար Պ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
HayNews.am
Просмотров: 352 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail