Главная » 2011 » Մարտ » 19 » Ֆուտբոլիստը կտրել է ակումբի տիրուհու ականջը
14:06
Ֆուտբոլիստը կտրել է ակումբի տիրուհու ականջը



Գանայի հավաքականի և ռուսական «Սատուռն»-ի նախկին ֆուտբոլիստ Պրինս Ամոակոն կտրել է Գանայի մայրաքաղաք Ակրայում գտնվող ակումբներից մեկի տիրուհու ականջը:

Ghanasoccernet.com-ի հաղորդմամբ, ականջից զրկված ակումբի տիրուհին օրեր առաջ աշխատանքից հեռացրել էր 37-ամյա ֆուտբոլիստի ընկերուհուն, ինչն էլ դարձել է Ամոակոյի նման բուռն պահվածքի պատճառ:

Հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո ֆուտբոլիստը դիմել է փախուստի: Ոստիկանությունն այժմ փնտրում է նրան և ձեռնարկել է բոլոր միջոցները, որ նա չկարողանա երկրից դուրս գալ:

www.1in.am

Просмотров: 318 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail