Главная » 2011 » Հունիս » 25 » «Եռաբլուր» պանթեոնում ինքնասպան է եղել ոստիկանության օպերլիազորը (ֆոտո)
13:06
«Եռաբլուր» պանթեոնում ինքնասպան է եղել ոստիկանության օպերլիազորը (ֆոտո)

Երեւանում այսօր` հունիսի 25-ի առավոտյան «Եռաբլուր» պանթեոնում դիակ է հայտնաբերվել:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:25-ի սահմաններում, անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Մալաթիայի բաժին եւ հայտնել, որ «Եռաբլուր» պանթեոնի մոտ տղամարդու դիակ կա:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ, գնդապետ Լեւոն Յազիչյանը, օպերգծով տեղակալ Գրիգոր Կարապետյանը, քննիչներն ու փորձագետը:

Պարզվել է, որ մահացածը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ 25-ամյա Կորյուն Արզումանյանն է:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ նա 1,5 ամիս առաջ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքից տեղափոխվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:

Դիակի մոտ ոստիկանները հայտնաբերել են ձեռագրով գրված մի նամակ, իսկ ձեռագրի հետեւում համակարգչով հավաքված տեքստ, որտեղ, մասնավորապես, գրված է, որ «Ես ներողություն եմ խնդրում բոլորից…»:

Ըստ նախնական տեղեկությունների, Կ. Արզումանյանն ինքնասպան է եղել իրեն ամրակցված Մակարով տեսակի ատրճանակից: Օպերլիազորը մահացել է ծնոտին արձակված մեկ կրակոցով:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչ Սուրեն Նավոյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում ձեռագրաբանական, դատաձգաբանական, դատաբժշկական, ձգաբանական եւ դատաքիմիական:

Քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: «Մակարով» տեսակի ատրճանակը առգրավվել եւ ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Դին տեղափոխվել է դիահերձարան:

www.news.am

Просмотров: 600 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail