Главная » 2011 » Մարտ » 7 » Դատում են Ժակ Շիրակին
13:52
Դատում են Ժակ Շիրակին

 

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակն այսօր կոռուպցիայի մեղադրանքով դատարանի առջև կկանգնի։

Նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել՝ 1977–1995թթ. Փարիզի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին քաղաքապետարանում կեղծ աշխատատեղեր ստեղծելու համար։

Պետական մեղադրողների կարծիքով՝ Ֆրանսիայի նախկին նախագահը Փարիզի քաղաքապետարանում 7 կեղծ աշխատատեղ է ստեղծել, իսկ գոյություն չունեցող այդ աշխատողների աշխատավարձը ստացել են նրա քաղաքական աջակիցները։

78 ամյա Շիրակը կարող է 10 տարվա ազատազրկման դատապարտվել, ինչպես նաև 150 000 եվրո տուգանք վճարել, եթե դատարանում ապացուցվի նրա մեղքը։ 

 France 24 հեռուստաալիք

Просмотров: 371 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail