
Այսօր կառավարության առջեւ ոստիկնապատի հետ հանդիպման ժամանակ լրագրողները
հետարքրվել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր
վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի պաշտոնանկությամբ: Հիշեցնենք,
որ Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վ.Ադամյանին ազատել են
գլխավոր դատախազի միջնոդության հիման վրա, որը ոստիկնաապետին է դիմել`
վերջիններիս «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» մասին
միջնորդելով:
[ ?] «Նրա անմեղության կանխավարկածը կա եւ կլինի մինչեւ վերջին պահը, նա
ոստիկանության գեներալ է, էս պահին ազատված է աշխատանքից, վերցված կադրերի
տրամադրության տակ քննությանը չխոչընդոտելու համար»,-ասել է Սարգսյանն ու
հավելել. «Հատուկ քննչական ծառայությունը այս պահին քննություն է կատարում
քրեական գործի շրջանակներում: Ես նրան մեղադրելու իրավունք այս պահին
չունեմ, նույնիսկ որ անմեղության կանխավարկածն էլ հաշվի չառնեմ, նա իմ
աշխատանքային ընկերն է եղել, աշխատել ենք, ինչի մասին, որ խոսվում է, էս
պահին քրեական գործի շրաջանկներում է, ես բացառապես տեղյակ չեմ, դա իմ
համար անհասկանալի պատմություն է: Քննությունը կապացուցի, կհայտարարի
արդյունքները, ես ինքս կմեղադրեմ, եթե մեղավոր լինի»,-խոստացել է
ոստիկանապետը:
HayNews.am
|