Главная » 2011 » Մարտ » 13 » ՑՄԱՀՆԵՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՍԿՍԵԼ
12:29
ՑՄԱՀՆԵՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՍԿՍԵԼ


Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում երեկվանից  հացադուլ են սկսել  ցմահ  ազատազրկման դատապարտված շուրջ յոթ տասնյակ կալանավորներ, որոնք պահվում են ավելի քան 15 խցերում: Նրանց բողոքն ուղղված է կենսապայմանների վատթարացման, ռեժիմի անհարկի խստացման դեմ: Նշենք, որ մամուլում արդեն եղել են տեղեկություններ ցմահների խցերում կրկնակի ճաղավանդակներ տեղադրելու մասին:
 
Ցմահ ազատազրկման դատապարտվածները պահանջում են բանտային պայմանների համապատասխանեցում Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կոմիտեի կողմից ներկայացված պահանջների հետ: Նրանք ասում են, որ խստացումներն ու կենսապայմանների վատթարացումն արվում է բարելավման քողի ներքո:
 
[ ?]Բացի կենսապայմանների բարելավման պահանջից, Նուբարաշենում պահվող ցմահ դատապարտյալները բողոքում են նաև այն հանգամանքից, որ իրենց գրավոր բողոքները տեղ չեն հասնում հասցատերերին:
 
"Կալանավայրերի վարչությունից այն կողմ մեր դիմումները չեն գնում”, պնդում են ցմահ ազատազրկման դատապարտվածները:
 
Մեր ունեցած տեղեկություններով, ՔԿՀ վարչությունն ու Նուբարաշենի ղեկավարությունը չեն ընդունել հայտարարված հացադուլի իրողությունը: Սակայն Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի ղեկավար  Արթուր Սաքունցը հաստատեց ցմահ դատապարտվածների հացադուլ սկսելու փաստը: Նա փոխանցեց նաեւ, որ արդեն իսկ երեկ այցելել են հացադուլ հայտարարածներին եւ պատրաստվում են հրատապ հաշվետվություն ներկայացնել արդարադատության նախարարին:
 
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
www.lragir.am
Просмотров: 386 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail