Главная » 2011 » Մարտ » 10 » Բրիտանացի իրավաբանները հնարավոր է՝ հասնեն Լուկաշենկոյի ձերբակալությանը
21:39
Բրիտանացի իրավաբանները հնարավոր է՝ հասնեն Լուկաշենկոյի ձերբակալությանը


Բրիտանացի իրավաբանները դատական գործ են պատրաստում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ, որի արդյունքում հնարավոր է՝ նրա ձերբակալության հրաման տրվի մարդու իրավունքների խախտման համար։

H2O Law փաստաբանական ընկերությունը Լուկաշենկոյի դեմ մեղադրանքներ է նախապատրաստում անցյալ տարվա դեկտեմբերի 19-ի նախագահական ընտրություններից հետո մարդու իրավունքների մի շարք խախտումների համար, գրում է BBC-ն։ Ինչպես նշել է անգլիացի փաստաբան Ջեյսոն Մաքքյուն, ինքը Բելառուսում հավաքել է բավականաչափ ապացույցներ՝ Բելառուսի նախագահի ձերբակալության հրամանի համար, որը ուժի մեջ կլինի Բրիտանիայում և թույլ կտա պահանջել հանձնել Լուկաշենկոյին այն դեպքում, եթե վերջինս այցելի այն երկրներ, որոնց հետ Լոնդոնը ունի արտահանձնման մասին համաձայնագիր։

[ ?] H2O Law-ն ներկայացնում է հիմնականում արևմտյան հասարակական գործիչներից բաղկացած Free Belarus Now կոչվող խմբի շահերը, որը պաշտպանում է «Լուկաշենկոյի և նրա վարչակարգի զոհերին»։ Այդպիսով իրավապաշտպանները հույս ունեն ստիպել Լուկաշենկոյին ազատ արձակել ձերբակալված ընդդիմադիրներին։

Հունվարի 31-ին Եվրամիությունը պատժամիջոցներ սահմանեց Լուկաշենկոյի ու ևս մի քանի տասնյակ բելառուսցի պաշտոնյաների նկատմամբ, որոնց արգելվեց մուտք գործել ԵՄ երկրներ, և սառեցվեցին նրանց հաշիվները ԵՄ տարածքում։ Այդ պատժամիջոցները գործում են նաև Մեծ Բրիտանիայի տարածքում։

www.tert.am
Просмотров: 302 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail