
Հունիսի 3-ին, ժամը 03:30-ին, շտապօգնությունից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 76-ամյա Սվետլանա Գրիգորյանի դիակը:Դիահերձարանում կատարված զննությամբ՝ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նույն օրը, ժամը 05:55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ բերման է ենթարկվել 43-ամյա Արամ Դիլանյանը, որը խոստովանել է, որ գիշերը, ոգելից խմիչքի ազդեցության տակ, նշված բնակարանում բռունցքներով հարվածել է Ս. Գրիգորյանին և պատճառել մահ:
Արամ Դիլանյանը ձերբակալված է: www.1in.am
Կատարվում է նախաքննություն:
|