
Սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել Ուրալում: Ռուսաստանի ոստիկանությունը ձերբակալել է 35-ամյա տղամարդու, որը մեղադրվում է 16-ամյա հաշմանդամ աղջկա բռնաբարության մեջ: Նախաքննական մարմնի ստացած տեղեկությունների համաձայն` տղամարդը բռնաբարել է աղջկան գնացքի խցիկում այն ժամանակ, երբ մյուս ուղեւորները քնած են եղել: Հանցագործի զոհը հաշմանդամություն ունի մանկուց, այդ պատճառով չի կարողացել դիմադրել իրեն բռնաբարող տղամարդուն, իսկ մյուս ուղեւորներն այնքան խորն են քնած եղել, որ չեն լսել աղջկա ճիչերը: Տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ «անչափահասին բռնաբարելու» հոդվածով: www.hraparak.am
|