Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, քննելով բժշկուհիներ Գայանե Գասպարյանի և Ֆիլոմենա Մոսոյանի փաստաբանների միջնորդությունները` խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին, մերժել է դրանք և բավարարել քննիչի միջնորդությունը` բժշկուհիների կալանքի ժամկետը երկարաձգելով ևս 2 ամսով:
Իր միջնորդությունը քննիչը հիմնավորում էր նրանով, որ քննչական գործողությունները դեռ ավարտված չեն, և ազատության մեջ մնալով` բժշկուհիները հնարավոր է խոչընդոտեն նախաքննական վարույթին:
[ ?]Հիշեցնենք, որ բժշկուհիներ Գայանե Գասպարյանը և Ֆիլոմենա Մոսոյանը ձերբակալվել են 2011 թվականի փետրվարի 22-ին և մեղադրվում են կաշառք վերցնելու մեջ:
Փետրվարի 25-ին դատարանը վճռել էր բժշկուհիների նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանքը: Նրանք տեղափոխվել էին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:
www.hetq.am
Ադրինե Թորոսյան